Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Կքննարկվեն հոգեկան առողջության խնդիրները

Կքննարկվեն հոգեկան առողջության խնդիրները
24.07.2013 | 14:45

Հուլիսի 26-27-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Հոգեկան առողջությունը Հայաստանում» թեմայով սեմինար լրագրողների համար։

«Հոգեկան առողջությունը Հայաստանում» թեմայով սեմինարը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական հոգեբուժական ասոցիացան՝ ՀՀ առողջապահության նախարարության մեթոդական աջակցությամբ։

Մասնակիցները կծանոթանան հոգեկան առողջության ոլորտի առանձնահատկություններին, հոգեբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական հիմքերին և հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներին։ Կտրամադրվեն անհրաժեշտ գիտելիքներ ոլորտի առավել պրոֆեսիոնալ լուսաբանման նպատակով։

Մասնագետների կողմից կներկայացվեն դեպքեր միջազգային պրակտիկայից, թե ինչպես են լրատվամիջոցներն օգնում ծառայության զարգացման, հիվանդների իրավունքների պաշտպանության, ինքնասպանությունների կանխարգելման և շատ այլ գործերում: Ամփոփիչ կլոր սեղանի ընթացքում համատեղ կմշակվեն հոգեկան առողջության ոլորտի լուսաբանման նոր մոտեցումներ, որոնք կօգնեն լրագրողներին իրենց հետագա աշխատանքում:

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ